00:00:00

Լոռու մարզում երեկ բռնկված հրդեհը դեռ չի մարվել. այրվել է 50 հա տարածք. Մարմանը մասնակցել են նաեւ բնակիչները

14:04, 30 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 17։05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուռուտ գյուղի մոտակա սարալանջին այրվում է խոտածածկույթ: ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ուռուտ և Բովաձոր գյուղերի միջնամասում գտնվող սարալանջին։ Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ, որից 35 հա-ն՝ ինքնամարվել։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 5 աշխատակից և գյուղի 10 բնակիչ։ Մթության և տեղանքի դժվարանցանելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր