00:00:00

Միշուստինն ու Փաշինյանը շնորհավորանքներ են փոխանակել գալիք Նոր տարվա եւ Սուրբ ծննդի առթիվ

22:52, 29 դեկտեմբեր 2021

Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը եւ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են փոխանակել գալիք Նոր տարվա եւ Սուրբ ծննդի։ Կառավարությունների ղեկավարները քննարկել են նաեւ համատեղ անելիքները կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում, չորեքշաբթի հայտնել է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։ «Կառավարությունների ղեկավարները քննարկեցին Եվրասիական տնտեսական միության շրջանակներում հայ-ռուսական առեւտրատնտեսական համագործակցության եւ ինտեգրացիոն փոխգործակցության առանցքային հարցեր։ Դիտարկվեցին կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ առաջնահերթ խնդիրները։ Միխայիլ Միշուստինը եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ շնորհավորանքներ փոխանակեցին Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոների կապակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր