00:00:00

Հայաստան–Նախիջևան–Իրան երկաթուղին կարող է վերականգնվել 1 տարվա ընթացքում. Գնել Սանոսյան

02:18, 30 դեկտեմբեր 2021

Երասխ–Ջուլֆա (Ջուղա)–Օրդուբադ–Մեղրի–Հորադիզ երկաթգծի հայաստանյան հատվածի շինարարությունը սկսելու շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում, «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Կան հատվածներ, որտեղ ծավալուն գործընթաց է պետք իրականացնել, անգամ տարիներով։ Որոշ հատվածներում էլ ավելի հեշտ կլինի վերականգնումը և շահագործումը, դրանցից գլխավորը Երասխից դեպի Նախիջևան հատվածն է։ Մեծ ծավալի խնդիրներ կան Մեղրիի ուղղությամբ, որտեղ հին երկաթգիծը հանված է, Հորադիզի հատվածում է նույն խնդիրն է»,– նշել է Սանոսյանը։ Երկաթգծի վերականգնման գործընթացը շարունակական է։ Գնել Սանոսյանի խոսքով, քննարկումներ են լինում, զուգահեռաբար նաև մասնագիտական որոշ աշխատանքներ են իրականացվում, ինչպես նաև վերլուծություններ։ Հարցին, թե երբ կսկսեն հիմնական աշխատանքները, Սանոսյանը պատասխանել է, որ դա կլինի որոշակի հստակեցումների դեպքում։ Երասխ–Ջուլֆա հատվածով բեռներ տեղափոխելու և երթևեկելու համար, սակայն, Սանոսյանը մոտավոր ժամկետներ է նախանշել. ըստ նրա, կպահանջվի 10 ամսից մինչև 1 տարի։ «Երկաթգծի կառուցման համար գումարների հատկացումն ուսումնասիրման առարկա է. դրանք կլինեն պետական բյուջեից, վարկային միջոցներով կամ «Հարավկովկասյան երկաթուղու» ՓԲԸ–ի հետ կոնսեցիոն պայմանագրով, դեռ պարզ չէ։ Քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները»,– ասել է Սանոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր