00:00:00

Ըստ տուժողի` իրեն դիտավորությամբ վրաերթի էին ենթարկել

21:39, 29 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սվաճյան փողոցի եկեղեցու մոտ 33-ամյա տղամարդը իր վարած «ԲՄՎ» ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի է ենթարկել մի քաղաքացու՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանությունից հայտնում են, որ քիչ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «աջ ձեռնաթաթի փափուկ հյուսվածքների սալջարդ, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ Սվաճյան փողոցից բուժօգնության է տեղափոխել տուժածին։ Մալաթիայի քրեական հետախույզների բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 29-ին, ժամը 01.00-ին, 33-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և տվել բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր