00:00:00

«Պատիվ ունեմ» խմբակցությունը դեկտեմբերին ստացած պարգևավճարները կտրամադրի բարեգործության

16:46, 29 դեկտեմբեր 2021

Յուրաքանչյուր պատգամավոր ինքն է որոշելու, թե ինչ բարեգործության ուղղի իր պարգևավճարը և որ կազմակերպությանն օգնի։ Այս մասին 24News-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով դեկտեմբեր ամսվա պարգևավճարների հարցին։ «Անձամբ ես Աշտարակի խոշորացված համայնքի մանկապարտեզներից մեկին եմ ուղղել իմ պարգևավճարը։ Երեխաները Ձմեռ Պապին նամակ են գրել, այդ նամակը փորձել եմ իրականացնել», - նշեց Մամիջանյանը։ Պատգամավորն ասաց, որ օրինակ՝ սեպտեմբեր 21-ին պարգևավճարներն ուղղվել են զինվորներին սպառազինությամբ ապահովվելուն, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր պարգևավճարն ուղարկել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր