00:00:00

Նախօրեին բացահայտվել է հանցագործության 72 դեպք, գրանցվել է 14 պատահար, կա 1 զոհ

16:23, 29 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 28-ից 29-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 72 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, խարդախության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր