00:00:00

Հայաստանը՝ ամեն ինչից վեր․ Ռուբեն Մելիքյան

01:10, 29 դեկտեմբեր 2021

Եթե ձեզ թվում է, որ ես «սկզբնական» ու «նորակոչ» նիկոլականների թվում ընկերներ ու հարազատներ չեմ ունեցել, ապա չարաչար սխալվում եք։ Այս մասին ֆեյսբուքում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Եթե ձեզ թվում է, որ ես «սկզբնական» ու «նորակոչ» նիկոլականների թվում ընկերներ ու հարազատներ չեմ ունեցել, ապա չարաչար սխալվում եք։ Ունեցել եմ։ Ու շատ եմ ունեցել։ Եթե ձեզ թվում է, որ այդ մարդկանց հետ կապերը կտրուկ խզելը հեշտ է եղել, ապա նույնպես չարաչար սխալվում եք։ Մարդկանց հետ ճանապարհ ենք անցել, տարբեր առիթներով իրար «մեջք ենք պահել», տարբեր առիթներով իրար ապացուցել ենք, որ ընկերությունն ու հարազատությունը արժեքավոր են մեզ համար։ Բայց «սև նոյեմբերից» հետո ամեն ինչ փոխվել է։ Որևէ նիկոլականի անգամ բարևելն եմ համարում անպատվաբեր արարք։ Ու՞ր մնաց՝ անձնական հարաբերություն պահպանելը։ «Առողջ ռադիկալիզմը» սկսում է հենց անձնականից։ Դա ի՛մ ընտրությունն է, և ես այն կատարել եմ գիտակցված։ Ուստի «դե քաղաքականը՝ քաղաքական, բայց անձնականը ուրիշ է» ասողներին ու այդ «սկզբունքի» ներքո նիկոլականների հետ հարաբերություն պահողներին, մեղմ ասած, չեմ հասկանում։ Ու չեմ վստահում։ Հայաստանը՝ ամեն ինչից վեր»,- գրել է Մելիքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր