Ես նայել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ծննդյան 60-ամյակին նվիրված տարբեր պետությունների շնորհավորանքները, ամենալավը Փաշինյանի ասուլիսն էր, որովհետև այդպիսի «զենք» տալ թշնամուն, կարող էր միայն Փաշինյանը։ «Փաստինֆո»-ի եթերում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Արցախի մասին Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած աղմկահարույց ու ադրբեջանական քարոզչությունը առաջ մղող ձևակերպումներին

Նրա խոսքով, Փաշինյանն ուզում է վերջնականապես հրաժարվել Արցախով զբաղվելու գաղափարից, բոլոր հարթություններում, այդ թվում՝ և՛ դիվանագիտական և՛ խոսքային՝ ասելով՝ եղբայր ես դրա հետ կապ չունեմ, ՌԴ-ին դիմեք։

Խոսելով ներքաղաքական զարգացումներից, պատգամավորը նշեց, որ իշխանություններն այնպես են բռնաբարել ՏԻՄ օրենքը, որ հանգիստ կարող են օրենք ընդունել, որ վարչապետը նաև քաղաքապետ է, բայց միևնույն է, ինչ էլ լինի, նույնիսկ եթե ինքն էլ նստի քաղաքապետ, վերջին համապետական ընտրությունները ցույց տվեցին, առնվազն Երևանը «Սյունյաց ողջույն» է հղում Նիկոլ Փաշինյանին։

Բանախոսն անդրադարձել է նաև Քոչարյանի ասուլիսին, Սերժ Սարգսյանի ուղերձներին, ինչպես նաև ներքաղաքական օրակարգում առկա այլ կարևոր հարցերի։