00:00:00

Հոկտեմբերի 5-ին կամավորագրված Աշոտ Փաշինյանի «սխրանքները» դեռ հոկտեմբերի 1-ին «կանխազգացած» երիտասարդը ԱԺ-ում աշխատանքի է անցել ու պարգևատրվել

18:17, 28 դեկտեմբեր 2021

2020 թվականի հոկտեմբերի 5-ին կամավորագրված Աշոտ Փաշինյանի՝ առաջնագծի «սխրանքները» դեռ հոկտեմբերի 1-ին ներկայացնող, պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանի կողքին կանգնած և «հաղթելու» կոչեր անող Միքայել Միքայելյանը ԱԺ նախագահի կողմից պարգևատրվել է։ Այս մասին Irakanum.am –ը տեղեկացավ Միքայելյանի ֆեյսբուքյան էջից։  Երիտասարդը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ԱԺ նախագահից ստացած անվանական նվերը։ «Նվեր ՀՀ ԱԺ նախագահի կողմից։ ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ պարգևատրվել են ԱԺ այն աշխատակիցները, ովքեր մասնակցել են 44-օրյա պատերազմին»,- գրել է Միքայելյանը տեղադրելով ստացած նվերը։ Մեզ հայտնի դարձավ, որ  ժամանակին Սերժ Սարգսյանին գովաբանող, «Սորոսից» պարգևատրում ստացած, Աշոտ Փաշինյանի՝ «սխրանքները» «կանխազգացած» Միքայելյանը հիմա արդեն ԱԺ-ում է աշխատանքի անցել։ Մեր տեղեկություններով նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի (Նավակ ճոճող) օգնականն է։ Ինչպես հայտնի է Միքայել Միքայելյանը կամավոր էր մեկնել առաջնագիծ, մասնակցել հարավում ընթացող մարտերին։ Ուշագրավն այն է, որ նույն այս երիտասարդը դեռեւս հոկտեմբերի 1-ին էր հասցրել «տեսնել» Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի «սխրանքները»։ Իսկ սա այն պարագայում, երբ Աշոտ Փաշինյանը կամավորագրվել էր միայն հոկտեմբերի 5-ին։ Մինչ 2018-ի հայտնի իրադարձություններն էլ Հանրապետականների ջատագովներից էր։ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի «շահառուներից» էր։ Կից ներկայացնում ենք դրանք վկայող սքրին շոթեր։ Միքայելյանը լուսանկար ունի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանի հետ, կիսվել է Սերժ Սարգսյանի հարցազրույցներով։ Երեք տարի է երիտասարդի մոտ իրավիճակ է փոխվել։ Պատերազմի օրերին Արծրուն Հովհաննիսյանի «լկտի ստերին» մասնակցելուց, Հ1-ի եթերում «հաղթելու» մասին հայտարարող Միքայելյանին փաստորեն անգործ չթողեցին, գրանցել են շարքային պատգամավորի շարքային օգնական, որին էլ ԱԺ նախագահը պարգևատրել է։ Irakanum.am-ի հետ զրույցում անդրադառնալով պատգամավորի օգնականին պարգևատրելու հանգամանքին, ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․ «Այս ժամացույցները ԱԺ նախագահի կողմից ամանորյա նվեր են ԱԺ աշխատակազմի այն աշխատակիցներին, ովքեր մասնակցել են 44 –օրյա պատերազմին։ Տվյալ նվերը վերաբերում է բոլորին, անկախ կուսակցական պատկանելիությունից»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր