00:00:00

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել մայրաքաղաքի 19 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում

18:10, 28 դեկտեմբեր 2021

Շաբաթամուտին՝ դեկտեմբերի 27-ի երեկոյան, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի 19 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում՝ հավաստիանալու համար, որ սննդի շղթայում գործող կազմակերպություններում հակահամաճարակային կանոնները պահպանվում են: Խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր