00:00:00

Բուհ ընդունվելիս հնարավոր կլինի միևնույն քննությունը հանձնել երկու անգամ.Վահրամ Դումանյան

17:25, 28 դեկտեմբեր 2021

2023-2024թթ-ին ԲՈՒՀ-երում ընդունելության կարգը ուզում ենք փոխել: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և մանրամասնեց, որ փոփոխության համաձայն՝ ԲՈՒՀ ընդունվելիս հնարավոր կլինի միևնույն քննությունը հանձնել երկու անգամ. «Մինչ այժմ եղել է մեկ անգամ, նախատեսվող փոփոխությամբ, եթե տարբեր պատճառներով դիմորդը հաջող չի հանձնում քննությունը և հնարավորություն չի ունենում ԲՈՒՀ ընդունվել, այդ հնարավորությունը լինելու է հաջորդ տարի: Մենք ուզում ենք շրջանավարտներին լրացուցիչ հնարավորություն տալ, որպեսզի ավելի անկաշկանդ լինեն, և քննական սթրեսները նվազեն։  Ի վերջո, միասնական քննություն հանձնելն իրոք սթրես է, չմոռանանք, որ խոսքը գնում է դպրոցը նոր ավարտած շրջանավարտների մասին, նրանցից յուրաքանչյուրը չէ, որ կարող է այդ սթրեսը թեթև տանել»,-ասաց նախարարը:
Վահրամ Դումանյանը նաև հայտնեց, որ արհեստագործական և միջին մասնագիտական ոլորտում վերջին երեք տարիներին ներդրվել է 21 նոր մասնագիտություն, 2022թ-ին նախատեսվում է ներդնել ևս 2-ը:
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը, որի որոշ դրույթներ ՍԴ-ն հակասահամնադրական էր ճանաչել, խմբագրվել է և նոր տարբերակով ներկայացվել է արդեն Կառավարությանը, ԱԺ-ում հավանության արժանանալուց հետո օրենքը կդրվի շրջանառության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր