«Մեր տեղեկություններով, Մոսկվայում հայ մտավորականների հետ հանդիպման եկած ադրբեջանական պատվիրակությունը մանրամասն տեղեկացված է եղել, թե ովքեր են հայկական պատվիրակության անդամները: Բոլոր 4 մասնակիցների կենսագրությունների, պաշտոնների, կարգավիճակի, հրապարակային գործունեության մասին տեղյակ են եղել:

Հանդիպման ժամանակ փորձել են ավելի խորացնել իրենց իմացությունը` ով երբ է նշանակվել պաշտոնին, ինչ հարաբերությունների մեջ է գործող իշխանությունների հետ: Հետաքրքրվել են, թե նախկին նմանատիպ հանդիպումների մասնակիցներն ինչու ներգրավված չեն այս գործընթացում (նման հանդիպումներ են եղել 2004, 2006, 2008 թթ․):

Ասել են, որ տեղյակ են, որ վերջիններիս նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, հետաքրքրվել են դրանցով: Չեն թաքցրել, որ հետևում են հայաստանյան հասարակական արձագանքներին և մասնավորապես այն բացասական վերաբերմունքին, որին արժանանում են հայ մտավորականները` իրենց հետ հանդիպելու համար: Հանդիպման ընթացքում կարևոր դերակատարում է ունեցել Միխայիլ Շվիդկոյը, որն աչալրջորեն հետևել է, որ խոսակցությունը դուրս չգա բարեկրթության հունից և տհաճ ավարտ չունենա»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։