00:00:00

Շիրակի մարզպետի հարսը Գյումրու քաղաքապետարանում պաշտոն կստանա

00:23, 28 դեկտեմբեր 2021

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ավագանի եղբոր՝ Արման Բաղդասարյանի կինը նոր պաշտոն կստանա Գյումրու քաղաքապետարանում։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ «Բալասանյան դաշինքի» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագործակցության հուշագրի ստորագրումից հետո, երբ Գյումրու փոխքաղաքապետեր ընտրվեցին ՔՊ-ականները, հիմա էլ իշխող կուսակցությունը քաղաքապետարանում մի շարք պաշտոններ է ստանալու։ Մասնավորապես ՔՊ-ն  ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի պաշտոնում առաջարկել  է Անի Քոչարյանի թեկնածությունը։ Վերջինս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր՝ Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության անդամ  Արման Բաղդասարյանի կինն է։ Ի դեպ   Անի Քոչարյանն աշխատում է Բաղդասարյանների ընտանիքին  պատկանող  «Ցայգ» հեռուստաընկերությունում, զուգահեռ  նաև ՇՊՀ-ի ուսանողուհի է, սովորում է  մագիստրատուրայի՝ կրթության կազմակերպում բաժնում։ Բացի այս պաշտոնից ՔՊ-ն կստանա նաև անշարժ գույքի կառավարման բաժնի պետի պաշտոնը։ Տեղեկությունների համաձայն այն  առաջարկվել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ղեկավար Գևորգ Գրիգորյանին։ Նախկինների՝ խնամի- ծանոթ- բարեկամ սկզբունքով աշխատանքի տեղավորելն, ինչպես հայտնի է այս իշխանությունը ամենասուրն էր քննադատում, հիմա փաստորեն այն ոչ միայն իրականացնում են ամենօրյա ռեժիմով, այլ կատարելագործվել են։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր