00:00:00

Հետպատերազմական ծանր տրամադրությունը փոքր-ինչ թոթափելու լավագույն միջոցը երեխաներին տոն պարգևելն է

01:07, 28 դեկտեմբեր 2021

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել` կից գրելով. «Հարգելի ՛ հայրենակիցներ Ամանորին առաջին հերթին երեխաներն են սպասում։ Իսկ հետպատերազմյան այս ծանր տրամադրությունը փոքր-ինչ թոթափելու լավագույն միջոցը նրանց տոն պարգևելն է ու նաև հանուն նրանց ապրել շարունակելը: Այս իմաստով կարևորում եմ այդ նպատակին ուղղված բազմաթիվ նախաձեռնություններ տարբեր կազմակերպությունների ու խմբերի կողմից, որոնց շարքերում է նաև «Հայեր, միացեք» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի աջակցությամբ Արցախի մի շարք համայնքներում մանուկների համար ամանորյա հանդեսների կազմակերպումը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր