00:00:00

Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է. Ռուբեն Մելիքյան

14:45, 27 դեկտեմբեր 2021

Բոլորը փորձում են հասկանալ, թե ինչ է իրականու՛մ կատարվում Արցախում։ Այս մասին Facebopok-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ճիշտ է, Արցախյան կապերի շնորհիվ ես տիրապետում եմ մի քիչ ավել տեղեկատվության, քան հասանելի է լայն հանրությանը, սակայն չեմ փորձի ինձ դնել խորագետի տեղ ու անկեղծ կխոստովանեմ. ամեն ինչ չէ, որ ինձ հասկանալի է։ Այնուհանդերձ, ինձ իրավունք կվերապահեմ մի քանի դրույթներ ձևակերպել. 1) Արցախյան ողջ էլիտայի համբերության բաժակը լցվել է։ Թերևս բացառություն է «23,65%-ը»։ 2) Հակադրությունը իրական է, այլ ոչ թե «թատերական»։ 3) Արցախահայության ճնշող մեծամասնությունը (թերևս 99 և ավել %-ը) քաջ գիտակցում է, որ կապիտուլյանտը վերածվել է թշնամու գործակատարի ու կամակատարի։ Արթնացման այս գործընթացը ողջունում եմ՝ չնայած առանցքային որոշ դերակատարների նկատմամբ ունեցածս կոշտ «հարցերին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր