00:00:00

Խոշոր հրդեհ երեւանյան շենքերից մեկի 9-րդ հարկում. «1 ԲՍ» կանչով դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

09:46, 27 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 27-ին, ժամը 06:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:22-ին, մարվել՝ 07:40-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր