00:00:00

ԲԷՑ-ի պաշտոնյան հրապարակում Toyota Prado-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա փախուստի չի դիմել

13:23, 27 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Դեկտեմբերի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ին 31-ամյա Հրանտ Մ.-ն. իր վարած Toyota Prado մակնիշի 531 LL 11 համարանիշի ավտոմեքենայով, Վազգեն Սարգսյան փողոցում, Հանրապետության հրապարակի սկզբնամասում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի, գրում է shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, այնուհետև օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-ծառայության հրշեջ-փրկարարների, Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների և բժիշկների օգնությամբ վրաերթի ենթարկվածին տեղափոխել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Նրա հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Ըստ աղբյուրի՝ վարորդ Հրանտ Մ.-ն աշխատում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» Փակ Բաժնետիրական ընկերությունում՝ անձնակազմի կառավարման բաժնի պետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր