Անցած մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1661 նոր դեպք է հայտնաբերվել, ապաքինվել է 3841 մարդ, մահացել՝ 69-ը, հայտնում է Վրաստանի «Առաջին ալիքը»՝ հղում անելով կառավարության stopcov.ge հատուկ կայքին։
Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում կատարվել է կորոնավիրուսի 32741 թեստ։
Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշները՝ օրական՝ 5,07%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 5,93%, 7 օրվա ընթացքում՝ 5,21%։