Էդմոն Մարուքյանի առաջարկով դիտեցի իր ծավալուն հարցազրույցը 24news հեղինակներից Կարպիս Փաշոյանին։ Խորհուրդ էր տվել դիտել, քանի որ իմ անունն էլ էր հնչեցրել։
Դիտելուց հետո մի քանի արձանագրում անեմ։
* Որքան էլ Փաշինյանն ու իր իշխանությունը քննադատվեց զրույցի ընթացքում, բայց այլեւս վերջնական համոզվեցի, որ պարոն Մարուքյանը այս իշխանության ջերմեռանդ փաստաբանն է։ Հիմա կասեն, թե սուբյեկտիվ եմ։ Բայց ահա մի քանի օրինակ։
* Կարպիսը հարցնում է, թե Նիկոլի ասուլիսին նա ասել է Տավուշում զիջումների մասին։ Մարուքյանը միանգամից հերքում է, թե մի կտորը որ լսել է, Նիկոլն այդպես չի ասել, այլ խոսել է անկլավների հետ կապված իրավական հիմքերի բացակայության մասին։ Բա չհարցնե՞ս Էդմոն Մարուքյանին։ Կամ ասուլիսն ամբողջությամբ նայեիր, որ Նիկոլին չպաշտպանեիր։ Կամ էլ պարզ հայտարարեիր, որ Նիկոլը ճիշտ է։ Ասուլիսում Փաշինյանը խոսել է շրջանցիկ ճանապարհների կառուցման մասին, դրա անհարժեշտության մասին, պատճառաբանելով, որ չի բացառվում առանձին հատվածներ ադրբեջանցիներին հանձնվի։ Սա էլ թող դիտեր Մարուքյանը, Նիկոլին պաշտպանելուց առաջ։
* Միջազգային պատվիրակությունների աշխատանքներին «Հայաստան» խմբակցության չմասնակցելու համար, նույն իշխանական տերմինաբանությամբ Մարուքյանը ընդդիմությանն է քննադատում, բայց մի բառ չի ասում, որ այդ պատվիրակությունների ընդդիմադիր անդամների մի կարեւոր մասն ուղղակի զրկված է երկրից դուրս գալու իրավունքից ու այդ պատճառով է քաղաղաքական հայտարարությունն արվել։ Բայց բազում այլ հարթակներում նույն ընդդիմության մաս կազմող քաղաքական ուժերն ակտիվ աշխատանք են տանում միջազգային հարթակներում։
* Մեղադրում է Նիկոլի քննադատներին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո ասում էին, որ Սեւանը տվել են թշնամուն, բայց այդպես չէ։ Բա Գեղարքունիքի դիրքերից շատերի հանձնումը, բա Փաշինյանի այն պնդումը, թե ձյան պատճառով հո դիրքերում մարդ չէին պահի ու ձնհալից հետո թշնամին հայտնվել է Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Վերջին օրինակը մեր գործընկերուհի Աննա Գրտգորյանի հետ տեւական աշխատանքի արդյունքում բացահայտումը, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո էլ է Նիկոլը նահանջել ու զիջել, այս անգամ՝ Սյունիքում։
* Մարուքյանը քննադատում է ընդդիմությանը, թե հարց ու պատասխանին ինչու՞ ենք զայրացնում Փաշինյանին, նա էլ ընկնում է նեռվային վիճակներում ու թշնամուն ձեռնտու բաներ է ասում։ Ասել է թե՝ Մարուքյանը հասկանում է, որ Նիկոլն անհավասարակշիռ է, խառնվում է, ընդդիմադիրների հարցերի պատճառով հունից դուրս է գալիս։ Այդ իսկ պատճառով ընդդիմադիրները սխա՞լ են, որ Նիկոլին հարցեր են տալիս։ Մարուքյանն ուզում է ասի, թե Նիկոլը գիժ է, բայց մեր գիժն է ու նրան պետք չի գժվացնե՞լ։
* Մարուքյանը հարցազրույցում ու իր կուսակիցները այս օրերին շատ նեղվեցին, որ «Հայաստան» խմբակցությունը մերժել է փակ ռեժիմով հանդիպելու Նիկոլի առաջարկը։ Թե բա՝ Պետություն, պետական մտածողություն ու նման բազում բառեր։ Հիմա հարց, Էդմոն Մարուքյանն ու իր կուսակցիցները 2020 թվականի մայիսի 7-ին սուրճի սեղանի շուրջ որ Նիկոլի հետ խոսել էին, հիմա գո՞հ են այդ զրույցի բովանդակությունց։ Այդ ժամանակ Նիկոլը ճիշտ ու անկեղծ խոսե՞լ էր իրենց հետ, որի արդյունքում Էդմոն Մարուքյանը լրատավամիջոցներին հայտնել էր հետեւյալը՝ «Արցախի հարցը էն հարցն ա, որ բոլորս էս առումով համախմբված ենք։ Էս մասով տարաձայնության հարց չկա։ Էրեկվա հարցուպատասխանի ժամանակ նաև արված հայտարարությունը հայ ժողովրդի ցանկությունների հետ կապված, Արցախի ինքնորոշման, կարգավիճակի և այլնի հետ կապված։ Ժամանակ առ ժամանակ, կարծում եմ, կարիք կա նման քննարկումներ ունենալու, նման ճշտումներ ունենալու։ Կարճ կարող եմ ասել, որ ինձ համար Արցախի հիմնախնդրով այս պահին, էն էղած շահարկումները, որոնք կան, դրանք բոլորը ինձ համար և՛ ի սկզբանե փարատված էին, և՛ հիմա էլ առավել ևս փարատված են․․․ Մանրամասն խոսել ենք»։ (