00:00:00

«Ոչ մի դժվարություն չի կարող խանգարել մեզ ապրել հայրենի հողում» .Կիչանի համայնքապետ

18:49, 15 դեկտեմբեր 2021 Լեռնային Ղարաբաղ

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կիչանի համայնքապետ Արտո Հակոբյանը: «44-օրյա պատերազմից հետո Մարտակերտի շրջանի Հովտաշեն համայնքից և Քաշաթաղի շրջանից տեղահանված 2 ընտանիք է հաստատվել գյուղում՝ 8 բնակչով: Քաշաթաղից տեղահանված ընտանիքին տրամադրված բնակարանը վերանորոգման կարիք ունի: Ազատ բնակֆոնդում 6 տուն ունենք, որոնք վերանորոգելուց հետո սիրով կտրամադրենք տեղահանված մեր հայրենակիցներին: Դպրոցում սովորում է 75 աշակերտ. ունենք դասասենյակների պակաս, դպրոցը սպորտդահլիճ չունի: Մանկապարտեզի շենք չունենք. բուժկետի երկու սենյակ սեփական միջոցներով եմ վերանորոգել, մի սենյակը ծառայոմ է որպես մանկապարտեզ, որտեղ հաճախում է նախադպրոցական տարիքի 10 երեխա, իսկ մյուս սենյակում տեղակայել ենք համայնքապետարանը: Նախատեսում ենք համայնքապետարանի նախկին շենքը վերանորոգել ու դարձնել մանկապարտեզ: Գյուղամիջյան ճանապարհներից 300 մետր սալապատել ենք, 150 մետրն էլ կսալապատենք։ Ունենք նաև հանդիսությունների սրահ: Գյուղն ապահովված է էլեկտրաէներգիայվ, ջրամատակարարմամբ, գազաֆիկացված չէ, բայց անհրաժեշտությունն, անշուշտ, զգացվում է»,- ներկայացրել է համայնքապետը: Մեր զրուցակիցը ցավով նշեց, որ Արցախյան 2020 թվականի աշնանային պատերազմում 2 համագյուղացի է զոհվել, 1-ն էլ` վիրավորվել: Խոսելով բնակիչների զբաղվածության և նրանց ծրագրերի մասին՝ մեր զրուցակիցը նշել է, որ պատերազմից հետո շուրջ 20 հա. վարելահող անցել է թշնամու տիրապետության տակ, գյուղացիներին պատկանող խոշոր եղջրավոր անասունները շատ հաճախ անցնում են թշնամու տարածք և չեն վերադարձվում: «Մարդիկ իրենց պատկանող հողակտորները մշակել են, սակայն սերմը չենք ցանել, քանի որ հնարավոր չէ հանգիստ մոտենալ այդ տարածքին. թշնամին շատ մոտ է մեզ: Ճիշտ է, հետպատերազմական շրջանում կան բազմապիսի խնդիրներ, սակայն մենք չենք ընկճվում, շարունակում ենք ապրել հայրենի եզերքում ու շենացնել այն»,- ընդգծել է Ա. Հակոբյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր