00:00:00

Չպատվաստվածների համար կորոնավիրուսի բուժումը վճարովի կդառնա փետրվարի 1-ից

20:53, 13 դեկտեմբեր 2021

Կորոնավիրուսի դեմ չպատվաստված քաղաքացիների բուժումը ամենայն հավանականությամբ վճարովի կդառնա փետրվարի 1-ից։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։ Նա ասաց, թե  հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիրուսը շարունակում է մուտացվել, պարբերաբար նոր շտամներ են ի հայտ գալիս, պատվաստումային ցուցանիշն էլ այնքան գոհացնող չէ, հետևաբար նախարարությունը ստիպված է նոր պահանջներ և սահմանափակումներ կիրառել։ Նախարարությունում այս մասով քննարկումները շարունակվում են։ Նախարարությունը զուգահեռ քննարկում է նաև գնային քաղաքականությունը։ Առայժմ վերջնական հստակ չէ, թե ի վերջո չպատվաստված քաղաքացիները որքան կվճարեն կորոնավիրուսի դեմ բուժման համար, եթե նախագիծն ընդունվի։ Նշենք, որ չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու մասին քննարկումները սկսվել են դեռևս հոկտեմբերից։ Դեռ այն ժամանակ նշվում էր, որ կորոնավիրուսով հոսպիտալացված քաղաքացիները ստիպված կլինեն վճարել մոտ 800.000 դրամ։ Հավելենք, որ այսօրվա դրությամբ կատարվել է 1452374 պատվաստում, որից` առաջին դեղաչափ, 869750 երկրորդ դեղաչափ` 582624։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր