00:00:00

Կառավարության նիստի օրակարգում 36 հարց է, բոլորն էլ չզեկուցվող

04:21, 09 դեկտեմբեր 2021

Կառավարության դեկտեմբերի 9-ի օրակարգում ներառված է 36 հարց։ Այդ հարցերից ոչ մեկը չեն զեկուցվելու, մեկն էլ գաղտնի է։ Այս մասին Irakanum.am-ը տեղեկանում է egov.am հարթակից։ Չզեկուցվող հարցերից է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և գազաբալոնների պարբերական վկայագրման կարգը և պարբերականությունը սահմանելու կառավարության որոշման մեջ փոփոխություն անելու հարցը, երկու հոգու պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը, ինչպես նաև մի շարք այլ որոշումներում փոփոխություններ կատարելը։ Ժամանակին բաց ու թափանցիկ գործելաոճի մասին հայտարարող կառավարությունը ըստ էության անգամ նիստերի ժամանակ ընդունվող որոշումներն ու փոփոխություններն է առանց քննարկումների ու զեկուցումների կայացնում։ Այս դեպքում հարց է առաջանում, ի՞նչ է քննարկելու կառավարությունը նիստում։ Ամենայն հավանականությամբ հերթական անգամ կանդրադառնան կորոնաիրավիճակին ու հանրությունն էլ կլսի, թե որքան են մտածում գործադիրում իրենց առողջության մասին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր