00:00:00

Սենատում Թաթոյանն անդրադարձել է գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին

02:51, 09 դեկտեմբեր 2021

Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամներին ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին երեկ՝ դեկտեմբերի 7-ին ներկայացրել եմ պատերազմից հետո մարդու իրավունքների խախտումներն ու ադրբեջանական շարունակական ցեղասպան քաղաքականությունը, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Ցույց եմ տվել անվտանգության ապառազմական գոտի ստեղծելու հրատապությունը կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Նշել եմ, որ ներկայում առաջնահերթ գերակայություն է՝ ՀՀ սահմանային բնակիչների նորմալ կյանքի, իրավունքների ու անվտանգության հրատապ վերականգնումը, քանի որ ադրբեջանական զինված ծառայողների արարքներով, ադրբեջանական իշխանությունների կազմակերպմամբ, ամեն օր ոտնահարված են մեր երկրի սահմանային բնակավայրերում ապրող մարդկանց իրավունքները: Հետևաբար, լուծումը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան մեր գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, ընդ որում, սա վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին։ Արման Թաթոյանը մանրամասնել է, որ պետք է լինի ապառազմականացված [անվտանգության] գոտի և դա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիատացիայի ու դեմարկացիայի արդյունքում: Այս մոտեցումն ուղիղ բխում է ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներից ու միջազգային փորձից: Անդրադարձել եմ նաև գերիների նկատմամբ Ադրբեջանում իրականացված խոշտանգումներին ու անմարդկային վերաբերմունքին՝ շեշտելով, որ Ադրբեջանում գտնվող հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար են պահում և իրականացնում արհեստական դատավարություններ` քաղաքական սակարկությունների համար, ինչը մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ»,- գրել է Թաթոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր