00:00:00

Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոցը․ քիչ հետո ԱԺ է գալու Նիկոլ Փաշինյանը

19:49, 08 դեկտեմբեր 2021

Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոց տանող ավտոճանապարհը։ Քիչ հետո խորհրդարան է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները։ 16:30-ին նախատեսված է կառավարություն- Ազգային Ժողով հարցուպատասխանը։  Մեքենաների մուտքը Դեմիրճյան փողոց արգելված է։ Նշենք, որ վաղ առավոտից անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Խորհրդարանի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ։ Քիչ առաջ նրանք փակել էին Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ կամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունի իրենցից 20-ին,  կամ ինքն անձամբ իջնի եւ հանդիպի իրենց հետ: ԱԺ-ից ասել էին, որ կարող են ընդունել 2 հոգու, ինչին բողոքի մասնակիցները չեն համաձայնել: Ավելի վաղ հայտնել էինք, որ նախօրեին  «Դեժավյու» տելեգր ամյան ալիքը տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը միջոցառումներից մեկի ժամանակ քաղաքացու հետ զրույցում ասում, թե գերիներն իր համար «արդեն չկան»: Ավելի ուշ ԱԺ նախագահի խոսնակը հրապարակել է զրույցի ամբողջական սղագրությունը, ըստ որի և շրջանառվող ավելի ընդարձակ տեսանյութի՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով գերիների հարցին, ասել է. «Եթե ես հիմա պետք է էդ գերիների պատճառով պիտի Սյունիք  կորցնեմ, եթե ես պիտի Սիսիան կորցնեմ, կներես, մի քիչ կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին  համարում եմ, որ արդեն  իրենք չկան, իմ համար չկան: Իսրայելը, երբ որ տեռորիստը վերցնում է ինքնաթիռ, ինքը տեռորիստի հետ չի բանակցում,  ինքը խփումա էդ ինքնաթիռը: Մենք պետք է հասկանանք՝ մի նժարի վրա ինչա դրած, իսկ  մյուսի վրա ինչա դրած: Այո, բնականաբար, մենք այդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Բայց մենք չենք կարա ամբողջ Հայաստանը, Արցախը, ամբողջ հայությունը  պատանդ դնենք: Իսկ գիտե՞ս, թե ովքեր են էդ գերիները: Էդ էն մարդիկ են, որոնք  զենքը դրել և փախել են, մոլորվել են: Ես սա բարձր չեմ կարող ասել: Իրենք զենքը դրել և փախել են: Հայտնվել են գերության մեջ: Բնականաբար, մենք էդ տղերքին հետ ենք բերելու, դա չի քննարկվում: Էս մեր մեջա մնում, սա չբարձրաձայնեք խնդրում եմ ձեզ: Ես սա բարձրաձայն չեմ ասի, որովհետև նախ ծնողներին կվիրավորեմ և այլն, և այլն… Բայց մենք պետքա հասկանանք…»: Irakanum.am Լուսանկարը՝ արխիվային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր