00:00:00

Սեյրան Օհանյանի և նրա կնոջ գույքի վրա դատախազությունն արգելանք է դրել

18:14, 08 դեկտեմբեր 2021

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրանց հետ առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի գույքի վրա արգելանք է դրվել՝ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում՝ որպես հայցի ապահովման միջոց։ Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը՝ հղում անելով ՀՀ դատախազությանը:

Մասնավորապես, դատախազությունն ուսումնասիրել է գույքի օրինականությունը, նրանք ծանուցվել են դատախազության կողմից՝ վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար։ Թե մասնավորապես ո՞ր գույքի վրա է կալանք դրվել՝ դատախազությունը չի մանրամասնում՝ նշելով, որ այժմ գույքի վերաբերյալ տեղեկատվություն չի հրապարակվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր