00:00:00

«Բառերդ չափավորի». վեճ՝ անհետ կորածի հարազատի և Հովիկ Աղազարյանի միջեւ

12:18, 08 դեկտեմբեր 2021

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, անհետ կորած զինծառայողների հարազատները, ի նշան բողոքի, հավաքվել են ԱԺ-ի դիմաց: ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ ցանկանում էր մուտք գործել ԱԺ շենք, ցուցարարներից մեկը ասաց. «Պարոն Աղազարյան, մեկ-մեկ բարև էլ տուր, թե՞ դրան էլ արժանի չենք. ձեզ այնքան հարց ունեմ տալու»,- նշեց անհետ կորած զինծառայողի հարազատներից Արսեն Ղուկասյանը: Հովիկ Աղազարյանը, որ արդեն ներս էր մտնում, վերադարձավ եւ ասաց. «Ես բարեւեցի, դու զբաղված էիր: Ահաասարսուռ տեսք ես ընդունել, որ վախենա՞նք: Հարց ունե՞ս, տո՛ւր, պատասխանը կստանաս»: Բողոքի ակցիա իրականացնողն էլ արձագանքեց. «Ի՞նչ պատասխան ունեք մեզ տալու: Տնաշեններ, ոնց որ թուրքի համար ծառա լինեք»: «Բառերդ չափավորի»,-ասաց պատգամավորը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր