00:00:00

Կարգապահական հանձնաժողովը 4 ոստիկանի ծառայությունից ազատելու որոշում է կայացրել

03:00, 08 դեկտեմբեր 2021

ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ուսումնասիրել և քննարկել է ոստիկանության 4 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը, փաստական հանգամանքները վերլուծելուց հետո հանձնաժողովը որոշել է դիմել ոստիկանության պետին՝ 4 ծառայողի նկատմամբ «Ոստիկանությունում ծառայությունից ազատում» կարգապահական տույժ կիրառելու առաջարկով։ Ըստ աղբյուրի՝ նիստին մասնակցել են հասարակական անվտանգության ապահովման գլխավոր և ներքին անվտանգության վարչությունների պետերը, ոստիկանության շտաբի պետի տեղակալը, իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր