Ֆեոդալը կարող էր տգեղ հարսնացուներից հրաժարվել, իսկ գեղեցիկ աղջիկների դեպքում այս կանոնը միշտ գործում էր:
Հյուսիսային Աֆրիկայում սեքսն առաջին ամուսնական գիշերը ենթադրում էր հարսի՝ հերթով մերձեցում հարսանիքի հյուրերի հետ:
Կային ցեղեր, որոնցում ընդունված էր աղջկան կուսությունից զրկել շատ վաղ տարիքում՝ նախքան ամսեկանների սկսվելը: Դա պետք է բացարձակ օտար մարդ աներ: Առավել հաճախ դա լինում էր գյուղով անցնող զբոսաշրջիկ: Եթե ամսեկանները սկսվելու ժամանակ աղջիկը կույսր էր մնում, դա խայտառակություն էր համարվում, աղջիկը կարող էր երբեք չամուսնանալ:
Բահթու ցեղում նորապսակներն առաջին գիշերը ոչ թե սեքսով էին զբավում, այլ իրար էին ծեծում մինչև լուսաբաց, հետո ամեն մեկն իր հայրական տանը քնում էր: Հաջորդ օրը՝ նույնը: Իրար ծեծում էին մինչև մի քանի տարվա համար նախապես ազատվեին իրար հանդեպ վիրավորանքից: Երբեմն այդ ծեծը մահացու ելք էր ունենում:
Աֆրիկյան որոշ ցեղերում կուսազրկում էին ցեղի ամենատարեց կանայք, հատուկ գործիքով:
Երբեմն այդ պրոցեդուրան փոխարինում էին բնականով, բայց հարսին կուսությունից զրկում էր ոչ թե նրա ամուսինը, այլ փեսացուի հայրը, ավագ եղբայրը, քահանան կամ երեցը:
Արունտո ցեղում հարսին կուսությունից զրկում էին ապագա ամուսնու ընկերները: Կուսությունից զրկվելուց հետո աղջկա մոտ կարող էր ամեն ցանկացող գնալ և սեքսով զբաղվել նրա հետ մինչև հարսանիքը: