00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացի

11:39, 03 դեկտեմբեր 2021

Հայաստանում դեկտեմբերի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 399 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339977 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2389456 վերջին մեկ օրում` 6484 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 11405 պացիենտ. Մեկ օրում նվազել է 182-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 319476 անձ` վերջին մեկ օրում 995 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 7644 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1452 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր