00:00:00

Խոշոր հրդեհ՝ Չարենցավանում. բնակարանում հայտնաբերվել է կնոջ կիսամոխրացած դի. Ներսում երեխա է եղել (ֆոտո)

14:46, 03 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 05:35-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ  Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում և ներսում  լսվում է երեխայի լացի ձայն ու նկատվում է ծուխ: Shamshyan.com-ի  հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել է  ԱԻՆ ՓԾ Չարենցավանի թիվ 47 և 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Հրշեջները  մարել են նշված շենքի  4-րդ հարկի բնակարանում առաջացած հրդհեը, որից հետո հյուրասենյակում՝ հատակին բերանքսիվայր հայտնաբերել են կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, ով կիսաայրված վիճակում է, նույն բնակարանի բնակիչ, 89-ամյա Ռոզա Գ.-ն էր: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Կ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում և  նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Հրշեջների  գալուց իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, որ մի հոգի մահացել է, իսկ  2 հոգու էլ տեղափոխել են Չարենցավանի հիվանդանոց: Էդ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ: Մի օր սա պետք է լիներ: Ցավոք, ողբերգություն է տեղի ունեցել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր