00:00:00

«Իրավունք». Վանո Սիրադեղյանի արխիվները փոխանցվե՞լ են ընտանիքին

13:19, 03 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Իրավունք» թերթը գրում է. «Պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը արդեն Հայաստանում է: Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հուղարկավորությունը` դեկտեմբերի 4-ին. սգո թափորն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մոտից կշարժվի դեպի Կոթի այդ օրը՝ առավոտյան 08:00-ին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Վանո Սիրադեղյանի որդին՝ Խաչատուր Սիրադեղյանը: Արդյոք բացի աճյունից, ձեզ՝ Սիրադեղյանի հարազատներիդ, փոխանցվե՞լ են նաեւ նրա անձնական իրերը: Այդ թվում ժամանակին բազում խոսակցությունների առիթ դարձած արխիվները, որոնց բացահայտումը, ինչպես տարիներ շարունակ է խոսվել, շատ մարդկանց վրա, մեղմ ասած, էժան չի նստի: Այդ մասին ես ոչինչ այս պահին չեմ կարող ասել, թե ինչ է փոխանցվել մեզ՝ բացի աճյունից: Իսկ թե ինչու են այդքան անհանգստացած հայրիկիս արխիվներից ոմանք, դա արդեն, մեղմ ասած, իրենց գործն է, դրանում ոչնչով չենք կարող օգնել: Ամեն դեպքում, ինչո՞ւ որոշվեց Սիրադեղյանին հուղարկավորել հայրենի Կոթի գյուղում: Դա եւ հայրկիս, եւ մեր ընտանիքի որոշումն է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր