00:00:00

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը

23:33, 02 դեկտեմբեր 2021 Արտաքին քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում արդյունավետ հանդիպում է անցկացրել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Հայաստանի ԱԳ նախարարը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: «Արդյունավետ հանդիպում տեղի ունեցավ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո», - նշել է Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 1-3-ը աշխատանքային այցով մեկնել է Ստոկհոլմ՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովին։ ԱԳ նախարարը այցի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունենալու: Այդ թվում հնարավոր է հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր