00:00:00

Արցախի նախագահը մի շարք ՀԿ-ների հետ քննարկել է Արցախի ծրագրերը

18:39, 02 դեկտեմբեր 2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է մի շարք հասարակական կազմակերպությունների պատասխանատուների: Քննարկվել են առաջարկներ, որոնք ուղղված են պետական կառավարման ոլորտում արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև հանրային վերահսկողության բարձրացմանը: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են նաև տեղահանված բնակիչներին բնակարաններով ապահովելու ծրագրերով,  երկրի առջև  ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներով: Երկրի ղեկավարը ողջունել է նրանց նախաձեռնողականությունը, նշել, որ Արցախի համար այս դժվարին ժամանակներում խնդիրները կարելի է հաղթահարել միայն բաց ու կառուցողական քննարկումների միջոցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր