00:00:00

Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցներ չկան. Արցախի պատգամավոր

18:50, 02 դեկտեմբեր 2021

Կարմիր Շուկայի ուղղությամբ կրակոցներ չկան, բնակիչների հետ էլ եմ խոսել, իրենք տեսել են կրակոցների լույսերը, սակայն այլ ուղղությամբ են։ Այս մասին 24News-ին ասաց Արցախի ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ «Գուցե Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են կրակոցները, բայց խոսել եմ Կարմիր Շուկայի բնակիչների հետ, այդ ուղղությամբ կրակոցներ չկան», - նշեց պատգամավորը։ Հակոբյանն ասաց, որ պաշտոնապես այս մասով դեռ որևէ տեղեկություն չունի։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի ուղղությամբ կրակոցներ են հնչում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր