00:00:00

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել ակտիվորեն երկխոսել հումանիտար հարցերի շուրջ

15:49, 02 դեկտեմբեր 2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ-ին ու Ադրբեջանին կոչ է արել ակտիվորեն երկխոսել հումանիտար հարցերի շուրջ: Ինչպես հայտնում է «Սպուտնիկ»-ը, այս մասին նա հայտարարել է ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ: ենք երկու երկրների կառավարությունների միջև ուղիղ երկխոսության վերսկսումը: Կողմերին կոչ ենք անում հասնել առաջընթացի հումանիտար հարցերում, այդ թվում` ռազմագերիների, ականազերծման, անհետ կորած անձանց, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային հումանիտար իրավունքի խախտումների քննության հարցում»,- ասել է նա` հույս հայտնելով, որ կկարողանան հասնել առաջընթացի: Բլինքենը նաև Բաքվին ու Երևանին կոչ է արել սկսել սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը, տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, ինչպես նաև կոչ է արել շարունակել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ փոխգործակցությունը` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր