00:00:00

Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի, բայց հրավառություն չի լինի

19:09, 02 դեկտեմբեր 2021

Հանրապետության հրապարակում տոնածառ կտեղադրվի, բայց հրավառություն չի լինիԱյս տարի Երևանի քաղաքապետարանը ամանորյա միջոցառումներ և հրավառություն չի կազմակերպի, փողոցների տոնական լուսավորություն չի լինի, չի գործի քաղաքապետարանի սուրբծննդյան տոնավաճառը: Միաժամանակ, Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը որոշել է մանուկների համար տեղադրել երկրի գլխավոր տոնածառը՝ Հանրապետության հրապարակում: Տոնածառեր կտեղադրվեն նաև վարչական շրջաններում: Երևանի բոլոր առաջին և երկրորդ դասարանցի դպրոցականները քաղաքապետարանից հրավեր կստանան՝ դիտելու ամանորյա մանկական ներկայացումներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Զախարյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր