00:00:00

Գեղարքունիքի մարզպետը ՌԴ դեսպանի հետ քննարկել է մարզի սահմանային իրավիճակը

17:48, 02 դեկտեմբեր 2021

Սույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից: Կողմերը քննարկել են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, ռուսական ընկերությունների գործունեությունը մարզում, մարզպետի՝ առաջիկայում կայանալիք աշխատանքային այցը ՌԴ Օմսկի մարզ, միջտարածաշրջանային համագործակցության ներկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև մարզի սահմանային իրավիճակը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր