00:00:00

Վարչապետը հանձնարարեց ուսումնասիրել կորոնավիրուսով մահացածների տվյալների տարբերությունը

16:59, 02 դեկտեմբեր 2021

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանձնարարեց ուսումնասիրել, թե ինչու են Ազգային վիճակագրական ծառայությունը և Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի հետևանքով մահացածների տարբեր թվեր ներկայացրել: «Պետք է պարզել՝ այստեղ որևէ չարամտություն եղե՞լ է, թե ոչ: Այս պահի դրությամբ տպավորությունն այն է, որ չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի, և հարցի հստակ պատասխան ունենանք։ Եթե կա որևէ չարամտություն, պետք է պարզվի ամեն ինչ»,–ասաց Փաշինյանը, դիմելով՝ ՀՀ դատախազ Արթուր Դավթյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր