00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 558 նոր դեպք. մահացել է 24 քաղաքացի

15:17, 02 դեկտեմբեր 2021

Հայաստանում դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 558 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 339578 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2382972 վերջին մեկ օրում` 9013 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 12016 պացիենտ. Մեկ օրում նվազել է 182-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 318481 անձ` վերջին մեկ օրում 716 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 21 քաղաքացի, մահացածների թիվը 7631 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1450 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր