00:00:00

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

02:56, 02 դեկտեմբեր 2021

Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։
«Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։
Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Սևան, Գավառ և Մարտունի, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։
ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր