00:00:00

Հովտաշեն գյուղի ջրանցքից փրկարարները դուրս են բերել տղամարդու դի․ shamshyan.com

21:52, 01 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովտաշեն գյուղի «Հրազդան» գլխամասային ջրանցքի հանգույցի մեջ դի կա։ Փրկարարները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ կարողացան ջրանցքից դուրս բերել տղամարդու դի։  Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր