00:00:00

Ողբերգական դեպք Հովտաշենում. ջրանցքից փրկարարները ճոպաններով դուրս են բերել տղամարդու դի

19:59, 01 դեկտեմբեր 2021 Պատահարներ

Արարատի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 10։30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչություն և ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Հովտաշեն գյուղի «Հրազդան» գլխամասային ջրանցքի հանգույցի մեջ դի կա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, նշված տեղեկությունը ոստիկանությունից փոխանցվել է ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն։ Փրկարարները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ կարողացան ջրանցքից դուրս բերել տղամարդու դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Փաստի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որոնվում էր որպես անհայտ կորած։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր