00:00:00

Հայկական ռեստորաններ, որտեղից օգտվող քաղաքացիները վերջին մեկ ամսում հայտնվել են հիվանդանոցում

19:36, 01 դեկտեմբեր 2021 Տնտեսություն

Starnews-ն այս անգամ առանձնացնել  է բոլոր այն ռեստորանները, որտեղից օգտվող քաղաքացիները վերջին մեկ ամսում հայտնվել են հիվանդանոցում: Համացանցում արդեն մեկ ամիս է, ինչ քննարկվում է «Տաշիր Պիցցա» սննդի կետերում տարբեր տեսակի սնունդ օգտագործելու արդյունքում մի շարք քաղաքացիների սուր աղիքային թունավորում ստանալու դեպքերը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ից 9-ն հոսպիտալացվել էր 179 հիվանդ, 35-ը 0-18 տարեկան: Տևական շրջան «Տաշիր Պիցցա» սննդի կետերը փակ էին, բացվելուն պես նրանք որոշեցին, որ պետք է մեղքերը քավեն հանրային դեմքերին «օգտագործելով»: Նրանք էլ, իրար հերթ չտալով, սթորիներ են հրապարակում՝ մոռանալով, որ իրականում հնարավոր է գովազդում են մի բան, որը կարող էր մարդկանց առողջությանը լուրջ վնասներ հասցնել: Վստահ չենք, որ «Տաշիր Պիցցա» սննդի կետի հետ գումար պայմանավորվելիս հստակեցրել են՝ արդյո՞ք  նրանց սնունդն իսկապես թունավոր է եղել: Տպավորություն է, որ հանրային դեմքերի համար կարևորն իրենց սթորի դիմաց ստացած գումարն է, ոչ թե այն վնասը, որը ստացել էին մարդիկ կամ կարող էին ստանալ: Հետաքրքիր է, եթե կրկին թունավորումներ լինեն. ի՞նչ են ասելու տվյալ հանրային դեմքերը, թե մկների պես կլքեն խորտակվող նավը: Թերևս, կսկսեն մեղավորներ փնտրել՝ ասելով, որ իրենք դեպքի մանրամասներից տեղյակ չէին, մի բան էլ վերջում իրենց զոհ կսարքեն: Ինչևէ, «Տաշիր Պիցցա»-ի շուրջ կրքերը դեռ չավարտված, նոր սկանդալի մասին է հայտնի դառնում: Պարզվում է, որ  Երևանում սննդի կետերից օգտվելն այլևս իսկապես անվտանգ չէ: «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» հասարակական սննդի կետի սնունդից նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա: Այս մասին հայտնում են Սննդի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է: «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել: Հիշեցնենք՝ նշված սննդի օբյեկտում թունավորման հետևանքով 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Պարզվել էր, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կազմակերպություններից: Վերցվել են նմուշառումներ, կատարվում են փորձաքննություններ: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, անդրադառնալով իր սննդի ցանցի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում գրանցված թունավորման դեպքերին, հայտարարել էր, որ հաշվի առնելով սննդային թունավորումների կրկնվող օրինաչափությունները, հնարավոր զարգացումները կանխարգելելու նպատակով՝ ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս են բերվել բոլոր այն սննդամթերքները, որոնք պատկան մարմինների մոտ կասկած են առաջացրել, և որոնցից նույն մարմինների կողմից կատարվել են նմուշառումներ։
«Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին պատկանող «Բուրգըրի» հասարակական սննդի կետի սնունդից նմուշառված «Հավի մսի խճողակ» և «Տավարի մսի խճողակ» արտադրատեսակներում հայտնաբերվել է սալմոնելա: Այս մասին հայտնում են Սննդի անվտանգության տեսչական մարմնից՝ նշելով, որ նմուշառումներ են իրականացվել նաև նշված արտադրատեսակների հումքից, որոնց լաբորատոր փորձարկումը դեռ ընթացքի մեջ է: «Բուրգըրի» հանրային սննդի օբյեկտում բոլոր աշխատակիցներն ունեցել են սանիտարական գրքույկներ, որոնցում բժշկական պատշաճ ստուգումների պարբերականությունը պահպանված է եղել: Հիշեցնենք՝ նշված սննդի օբյեկտում թունավորման հետևանքով 13 քաղաքացի է հոսպիտալացվել Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում: Պարզվել էր, որ նոյեմբերի 16-18-ն ընկած ժամանակահատվածում բոլոր հիվանդներն օգտվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի «Բուրգըրի» և «Պանդոկ Երևան» սննդի կազմակերպություններից: Վերցվել են նմուշառումներ, կատարվում են փորձաքննություններ: «Երեմյան Փրոջեքթս» ընկերությունը, անդրադառնալով իր սննդի ցանցի «Բուրգըրի Անգուս ընդ Մոր» ռեստորանում գրանցված թունավորման դեպքերին, հայտարարել էր, որ հաշվի առնելով սննդային թունավորումների կրկնվող օրինաչափությունները, հնարավոր զարգացումները կանխարգելելու նպատակով՝ ռեստորաններից և սննդի բոլոր կետերից շրջանառությունից շատ արագ դուրս են բերվել բոլոր այն սննդամթերքները, որոնք պատկան մարմինների մոտ կասկած են առաջացրել, և որոնցից նույն մարմինների կողմից կատարվել են նմուշառումներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր