00:00:00

Բացի ռեժիմի հեռացումից մնացած բոլոր օրակարգերը ծառայում են իշխանություններին. Շարմազանով

19:49, 01 դեկտեմբեր 2021

Քաղաքականության մեջ սրբեր չկան, անսխալական՝ առավել եւս։ Նման գրառում է արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Բոլոր ներքաղաքական օրակարգերը,բացի կապիտուլյանտների հեռացումից կեղծ են ու արհեստական։ Հերիք է իրար վրա «բոչկա գլորեք» ։ Ներկա ու նախկին, քայլած ու չքայլած՝ դրանք սուտ օրակարգեր են։ Քաղաքականության մեջ սրբեր չկան,անսխալական՝ առավել եւս։ Ներողություն պահանջողների պակաս չկա։ Գրեթե բոլորը բոլորից պահանջատեր են։ Եթե կապիտուլյանտ ռեժիմը դեռ իշխում է Հայաստանում,ուրեմն բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք։ Կրկնում եմ՝ բացի ռեժիմի հեռացումից մնացած բոլոր օրակարգերը ծառայում են իշխանություններին։ Հ.Գ. Մեր ձախողումների պատճառը մեր մեջ պետք է փնտրենք,իսկ փրկությունը՝ Աստծո»,-գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր