00:00:00

Իրական աշխատավարձերը նվազել են. «Ժողովուրդ»

13:29, 01 դեկտեմբեր 2021 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին միջին անվանական աշխատավարձերի աճը ցածր է եղել գնաճի տեմպից: Եւ որպեսզի ամեն ինչ հիմնավոր լինի, ներկայացնենք փաստեր: Միջին ամսական անվանական աշխատավարձն ընդհանուր տնտեսությունում հունվար-սեպտեմբեր ամիսներին (հոկտեմբերի ցուցանիշը դեռ չի հրապարկվել), նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, աճել է 6.3%-ով՝ կազմելով 198,757.0 դրամ: Պետական հատվածում միջին աշխատավարձն աճել է 3.6%-ով եւ կազմել 172,382.0 դրամ: Ինչ վերաբերում է մասնավոր հատվածին, ապա նշենք, որ մասնավոր հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.3%-ով՝ կազմելով 211,178.0 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նույն ժամանակահատվածում ընդհանուր տնտեսությունում անվանական աշխատավարձի աճի տեմպը ավելի ցածր է եղել, քան գնաճի տեմպը (միջին գնաճը կազմել է 6.7%): Սա նշանակում է, որ վերջնարդյունքում իրական աշխատավարձերը Հայաստանի հանրապետությունում (գնաճով ճշգրտված աշխատավարձերը) նվազել են շուրջ 0.4%-ով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր