00:00:00

ՊՆ-ն ձմեռային զորակոչի ենթակա զորակոչիկների համար ՏՏ մասնագիտացմամբ ծառայության անցնելու մրցույթ է հայտարարել

00:49, 26 նոյեմբեր 2021

ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, զինված ուժերի կարիքների համար տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների մասնագետների արդի տեխնոլոգիաների խմբում զինվորական ծառայության նշանակելու ընտրության նպատակով հայտարարում է մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել 2021թ․ ձմեռային զորակոչին ենթակա զորակոչիկները` հետևյալ մասնագիտություններով՝ ծրագրավորում, ցանցային/համակարգային ադմինիստրացիա, կիբեռանվտանգություն: Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող զորակոչիկները մինչև 2021թ․-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ կարող են գրանցվել atmk.mil.am կայքում: Հարցերի համար գործում է էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ +374 10 294416:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր