00:00:00

Թուրքիան հավանություն է խնդրում կորոնավիրուսի դեմ տեղական պատվաստանյութի կիրառման համար

19:09, 25 նոյեմբեր 2021

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հայտարարել է, որ դիմում է ներկայացրել հանրապետության ​​դեղամիջոցների գործակալությանը՝ կորոնավիրուսի դեմ թուրքական TURKOVAC պատվաստանյութի կիրառման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Հայտ է ուղարկվել TURKOVAC-ի արտակարգ օգտագործման հաստատման համար»,-նրա խոսքը մեջբերում է Anadolu գործակալությունը։ Թուրքական TURKOVAC պատվաստանյութը մշակվել է Էրջիես համալսարանի կողմից։ Այս պահին այն անցնում է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, հանրապետության մի քանի կենտրոններում պատվաստանյութը փորձարկվում է կամավորների վրա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր