00:00:00

Եվրամիությունը հավանության է արժանացրել առաջին հակակորոնավիրուսային պատվաստանյութը 5-11 տարեկան երեխաների համար

21:59, 25 նոյեմբեր 2021

Եվրամիության դեղամիջոցների հարցով վերահսկիչ մարմինը (EMA) հինգշաբթի հավանության է արժանացրել Pfizer-BioNTechընկերությունների հակակորոնավիրուսային պատվաստանյութի կիրառումը 5-11 տարեկան երեխաների համար: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, սա նշանակում է, որ այդ տարիքային խմբի եվրոպացի քաղաքացիները կարող են ստանալ իրենց առաջին ներարկումը: Հաղորդվում է, որ Comirnaty անվանումն ստացած պատվաստանյութը կարող է ներարկվել երկու անգամ՝ 10 միկրոգրամ չափաբաժնով միմյանցից 3 շաբաթ տարբերությամբ: Մեծահասակների համար նախատեսված մեկ չափաբաժինը կազմում է 30 միկրոգրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր