00:00:00

Արագածոտնում մերկասառույցի պատճառով բախվել են Lada Priora-ն ու Mitsubishi Pajero io-ն. վերջինս արգելափակվել է ձյան շերտի մեջ․ shamshyan.com

17:28, 25 նոյեմբեր 2021 Պատահարներ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Ալագյազ –Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նարեկ Ղ.-ի վարած Mitsubishi Pajero io և Արսեն Մխիթարյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Mitsubishi Pajero io-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձյան շերտի մեջ, արգելափակվելով: Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mitsubishi-ն անվտանգ վայր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր