00:00:00

ՌԴ ԱԳՆ․ շարունակում ենք ուշադիր հետեւել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին

20:09, 25 նոյեմբեր 2021

Շարունակում ենք ուշադիր հետեւել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին կամ երկկողմ խողովակներին՝ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված։ Զախարովան հայտնել է, որ իրավիճակը նախորդ ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՀԱՊԿ քարտուղարությունը։ «Կարող եմ ասել, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ սահմանային լարվածությունն օպերատիվ կերպով հանվել է։ Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, զինվորականների եւ սահմանապահների գծով շփումներ են իրականացվում»,-նշել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր